Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Մոսկվան հորդորել է Տոկիոյին հրաժարվել թշնամական քայլերից

Մոսկվան հորդորել է Տոկիոյին հրաժարվել թշնամական քայլերից

Wed, 14 Oct 2026 09:30:14 +0400


Մոսկվան, ճապոնացի լրագրողի ձերբակալությանը հետ կապված, կոչ է արել պաշտոնական Տոկիոյին ուշքի գալ և հրաժարվել Ռուսաստանի դեմ թշնամական քայլերից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսօր ԱԴԾ-ն հայտնել էր Սախալինի մարզում ճապոնական «Հոկայդո Սիմբուն» թերթի թղթակից Իմայի Յուկիի ձերբակալության մասին։ Ձերբակալվածը, որը Ճապոնիայի քաղաքացի է, կասկածվում է Ճապոնիայի հատուկ ծառայություններից մեկի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

«Հերթական անգամ կոչ ենք անում պաշտոնական Տոկիոյին ուշքի գալ և փոխել մոտեցումը՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ թշնամական քայլերից», – ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ։

Դիվանագետը հավելել է, որ ճապոնացի լրագրողի ձերբակալությունը լրացուցիչ գործոն կհանդիսանա ռուս-ճապոնական հարաբերությունների վատթարացման համար՝ հաշվի առնելովՀատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո երկու երկրների միջև հարաբերությունների ընդհանուր հետընթացը և այն, որ Տոկիոն չի ցանկանում լսել Մոսկվայի կարծիքը Ճապոնիայի վերառազմականացման վերաբերյալ։

«Մեր պետության անվտանգությունը խաթարելուն ուղղված տեղեկատվություն հավաքելու համար Ռուսաստանում գտնվող և օտարերկրյա լրագրողների կարգավիճակ ունեցող իր թղթակիցներին օգտագործելու Տոկիոյի փորձերը ափսոսանք են առաջացնում», – ընդգծել է Զախարովան։

ԱԴԾ-ի տեղեկություններով՝ Սախալինի մարզում ձերբակալված ճապոնացի լրագրողը ճապոնական հետախուզության հանձնարարությամբ տեղեկատվություն էր հավաքում Ռուսաստանի պաշտպանունակության վերաբերյալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան մեկնաբանել է Պուտին-Թրամփ դիզվառելիքային գործարքը

Մոսկվան մեկնաբանել է Պուտին-Թրամփ դիզվառելիքային գործարքը Tue, 13 Oct 2026 10:30:03 +0400 Ռուսական ընկերությունները բանակցություններ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով