Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400


Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի Գիլֆոյլը հրաժարական կտա՝ արած հայտարարությունից հետո, որը սկանդալի պատճառ էր դարձել։ Սպիտակ տան խոսնակ Քեյթի Զեքարայայի հայտարարության համաձայն, Սպիտակ տունը խնդրել է դեսպան Գիլֆոյլին հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ The Wall Street Journal պարբերականը հրապարակել էր հոդված այն մասին, որ Աթենքում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ դեսպան Գիլֆոյլը հայտարարել է իբրեւ թե հույն նախարարին, որ Միացյալ Նահանգներն է հեղինակը Բուխարեստում կառավարության անկման եւ նույն բանը կարող է կատարվել նաեւ Աթենքում։ Քաղաքական դոնոր Էրիկ Դեթերսն էլ հայտարարել էր, որ դեսպան Գիլֆոյլը առաջարկել էր փակել իր 100 հազար դոլարի պարտքը, դրա դիմաց առաջարկելով հասանելիություն նախագահ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների նկատմամբ։ Բացի այդ, նա նաեւ գուխ էր գովել, որ հույն օլիգարխները վճարում են իր թռիչքները մասնավոր օդանավներով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ով է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Ով է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը Fri, 25 Sep 2026 15:29:22 +0400 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով