Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Ինչպես են ընկալել իշխանականները Փաշինյանի առավոտվա լայվը

Ինչպես են ընկալել իշխանականները Փաշինյանի առավոտվա լայվը

Wed, 14 Oct 2026 19:45:54 +0400


Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տեսանյութ է հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, իսկ երեկ երեկոյան ՔՊ վարչության նիստին արդարադատության նախարարը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։

Իշխանական կուլիսներում խոսում են, որ Փաշինյանին ժամանակ են տվել հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը, այն է՝ վերացնել նախապայման հանդիսացող խոչընդոտը՝ հին Սահմանադրությունը եւ հնարավոր արագ նոր Սահմանադրությունն ընդունել։ Նիկոլ Փաշինյանը նաեւ նկարագրել է, թե ինչ տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ»։ Անկլավ-էքսկլավների մասով էլ ասել է․ «2 երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։

Մինչդեռ վերջին ճեպազրույցներում վստահեցնում էր, որ անկլավ–էքսկլավների հարց չեն քննարկել։ Սա կարող է նշանակել, որ Տիգրանաշենի հանձման լուրերն իրականությունից հեռու չեն, ավելին՝ «ճշգրիտ չափերի» մասին հիշատակումը նշանակում է, որ Տիգրանաշենից բացի հարակից տարածքն էլ կտա, որ հավասարվի Արծվաշենի տարածքին։ Դրանից բացի խաղաղության ժամանակ պետք է առհավետ մոռանալ Ղարաբաղի մասին։ Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, միմյանց որևէ պահանջ չպետք է ներկայացնեն՝ պետք է հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով։ «Ոչ մի պահանջ, ներառյալ Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»։ Այս խոսքի տողատակն էլ իշխանականները մեկնաբանում են այսպես՝ գուցե Ալիեւը չգործածի «արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, բայց չի հրաժարվի ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մտքից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բառախաղերով կառավարվող պետություն

Բառախաղերով կառավարվող պետություն Wed, 14 Oct 2026 19:15:05 +0400 Եթե փորձենք վերջին օրերին ԱԺ ամբիոնից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով