Ինչպես է իրեն զգում Լեւոն 14-րդ Հռոմի Պապը․ մանրամասներ
Thu, 15 Oct 2026 17:00:27 +0400

Հռոմի Լեւոն 14-րդ Պապի ապաքինումն ու հետվիրահատական վերականգնումը անցնում է համաձայն պլանի։ Նա սկսել է քայլել հիվանդասենյակում եւ նորմալ սնվել՝ թոքի քաղցկեղի վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի Մամուլի ծառայությունը։ Արյան անալիզները եւ կրծքավանդակի ռենտգենյան հետազոտության արդյունքները նորմալ են եղել, հաշվի առնելով հետվիրահատական փուլի առանձնահատկությունները, որում գտնվում է Լեւոն 14-րդը։ Սրբազան Քահանայապետը անցել է նաեւ շնչառական ֆիզիթերապիա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր