Բազմազավակ կինը ծեծել ու դանակահարել է ամուսնուն
Thu, 15 Oct 2026 19:00:24 +0400

Ադրբեջանի բնակավայրերից մեկում բազմազավակ մայրը ծեծել ու դանակահարել է ամուսնուն։ Նշենք, որ կինը չորս երեխաների մայր է, ամուսնալուծված եւ վերջերս է ամուսնացել այն տղամարդու հետ, ում ծեծել ու դանակահարել է։ Պատճառը եղել է կենցաղային ֆինանսական խնդիրը։ Ընտանիքն ունեցել է սոցիալական խնդիրներ։ Միջադեպին նախորդել է թունդ լեզվակռիվը, որն էլ վերաճել է ծեծկռուտքի եւ դանակահարության։ Ամուսնուն ծեծելուց եւ դանակահարելուց հետո կինը տանից փախել է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել են որոնումներ եւ կարճ ժամանակում հայտնաբերել ու ձերբակալել կնոջը։
Պարզվել է, որ նախկինում էլ կինը մեղադրվել է ամուսնու հանդեպ բռնություն գործադրելու մեջ։ Նրա հանդեպ նույնիսկ քրգործ էլ է հարուցված եղել նմանատիպ արարքի համար։ Նախորդ անգամ ամուսինը ներել է կնոջը եւ պատիժ չի նշանակվել։ Այս անգամ ամուսինը հրաժարվել է ներել կնոջը եւ պահանջել, որ նրա նկատմամբ քրեական պատիժ նշանակվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր