«Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը, հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան
Fri, 16 Oct 2026 18:41:29 +0400

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է՝ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի տնային կալանքը երկարացվել է։ «Ի դեպ, տնային կալանքի այս երկարացումը զավեշտ էր»,- նշել է փաստաբանն ու հրապարակել նաև Խաչիկ Գալստյանի հայտարարությունը․
«Խցանված արդարադատություն
Երեկ Հայաստանում COP17 – ի շրջանակներում մեկնարկել էր Առաջնորդների գագաթնաժողովը։ Բնականաբար, այնտեղ էր ՀՀ իշխանական էլիտայի ողջ գագաթնագլուխը. գործադիրից մինչև օրենսդիր ու դատական իշխանության ներկայացուցիչներ։ Երկրում օդը կանգ էր առել, ամենուր խցանումներ, խափանումներ․․․
Այդ օրը քննվում էր նաև իմ խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատավորը կես ժամով հեռացավ որոշում կայացնելու և անհետացավ անորոշ ժամկետով։ Հիշեցնում եմ, իշխանությունը խառն էր, զանգերը, երևի թե, մնում էին անպատասխան, SMS-ները տեղ չէին հասնում, քաղաքում խցանումներ էին։
Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը։ Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով։ Երևի SMS-ը տեղ էր հասել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր