Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Fri, 16 Oct 2026 23:55:41 +0400


Ավստրալիայում քաղաքացին 945 օր անցկացրել է միգրանտների պահման ճամբարում՝ իր քաղաքացիությունը որոշելու ընթացքում իշխանությունների թույլ տված սխալի պատճառով։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Համաձայն հաղորդման, արական սեռի քաղաքացի Մաքս Բ-ն, ծնվել է 1989 թվականին՝ Նոր Զելանդիայում։ Երկու տարեկանում տեղափոխվել է Ավստրալիա։

Համաձայն ավստրալական օրենսդրության, հենց որ նա դառնար տասը տարեկան, ինքնաբերաբար ստանալու էր ավստրալական քաղաքացիություն։ 2018 թվականին իր կատարած քրեական հանցանքի համար պատիժ է կրել անազատության մեջ եւ իշխանությունները սխալմամբ նրա փաստաթղթերում նշել են, որ նա Ավստրալիայի քաղաքացի չէ։ 22 թվականին տղամարդը ազատվել է բանտից եւ նրան անմիջապես տեղավորել են միգրացիոն ճամբարում։ Տղամարդը մի քանի անգամ հայտարարություն է տվել, որ հանդիսանում է Ավստրալիայի քաղաքացի։ Սակայն միշտ նույն սխալի կրկնությամբ իրեն բացասաբար են ատասխանել։ Մինչեւ 25 թվականի ապրիլը տղամարդը ապացուցել է իր քաղաքացիությունը։ Ապա արդեն լիարժեք կերպով իր ավստրալական հպատակությունը վերականգնած՝ ազատ է արձակվել միգրացիոն ճամբարից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արմենակ Շահմուրադյան․ Տարոնի սոխակի կյանքն ու գործը

Արմենակ Շահմուրադյան․ Տարոնի սոխակի կյանքն ու գործը Thu, 15 Oct 2026 21:00:08 +0400 Արմենակ Շահմուրադյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով