Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Սարգիս Բեգոյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Սարգիս Բեգոյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Sun, 18 Oct 2026 12:45:42 +0400


ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը:

Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Սարգիս Բեգոյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը 14-9 հաշվով վստահ առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հատկանշական է, որ սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում:

Մրցումային այս օրը տպավորիչ ելույթներ ունեցավ նաև 57 կգ քաշային Արման Հարությունյանը: Նա 1/8 եզրափակչում 10-8 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում ծանրագույն պայքարում 5-4 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող ըմբիշի նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր: Ցավոք, եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում Հարությունյանը պարտվեց և այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչ հասած մեր մյուս ըմբիշները՝ 65 կգ քաշային Հայկ Աբրահամյանը, 79 կգ քաշային Հայկ Պապիկյանն ու 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը, ցավոք, պարտություն կրեցին իրենց գոտեմարտերում: Հայտնում է ArmSport.am-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է սպասվում այսօր. ինչ հանդիպումներ կան

Ինչ է սպասվում այսօր. ինչ հանդիպումներ կան Tue, 13 Oct 2026 19:18:53 +0400 Եվրոպական ֆուտբոլի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով