«Սա սկիզբն է, ձեզ խայտառակ եմ անելու». Միլենա Պետրոսյանի ամուսնու քրոջ նոր բացահայտումները
Sun, 18 Oct 2026 18:28:21 +0400

Հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի՝ ինքնասպան եղած ամուսնու քույրը՝ Նարինեն այսօր նոր բացահայտումներ է արել: Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նա պատմում է, որ այցելել է քննչական կոմիտե, խոսել քննիչի հետ: Իրավապահ մարմնից բացառել են, որ Թաթուլի մոտ կամ մեքենայում զենք է եղել: «Քննչական կոմիտեում ինձ հստակ ու պարզ ասացին, որ Միլենա Պետրոսյանը, որ եկել է դեպքի վայր, չի իջել մեքենայից, առաջին օգնություն չի ցուցաբերել։ Նա զանգահարել է իր սիրեկանին՝ Արթուրին, որը այս պահին չեմ ասի, թե ում հետ է եկել։ Նա այդ ողջ ընթացքում նստել է մեքենայի մեջ, առաջին օգնություն չի ցուցաբերել։ Ինչո՞ւ»,-ասել է քույրը։ … Նարինեն հայտարարել է, որ հիմա Միլենան գրում է իրեն, հարցնում է, թե ինչո՞ւ է խայտառակ անում իրեն։ «Սա սկիզբն է, ես հասնելու եմ արդարադատություն, ձեզ խայտառակ եմ անելու ամբողջ երկրով մեկ»,-նշել է քույրը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր