Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

«Արու» է, բայց վախենում է մասնակցել բանավեճի

«Արու» է, բայց վախենում է մասնակցել բանավեճի

Mon, 19 Oct 2026 19:45:14 +0400


Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 17-ին երեկոյան հեռուստաբանավեճ անցկացրեց հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարների մասնակցությամբ։ Հեռուստաբանավեճին մասնակցեցին «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ընտրական ցուցակների առաջին համարներ Վարդան Ավագյանը և Նունե Սանթրոսյանը։

Տավուշի մարզային հեռուստաընկերության լրագրող, հեռուստաբանավեճը վարող Էռենստ Խանումյանը եթերում հայտարարեց, որ Դիլիջանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համար, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նախապես համաձայնություն է տվել մասնակցելու բանավեճին, սակայն հոկտեմբերի 16-ի երեկոյան տեղեկացրել է, որ չի մասնակցելու։ Հեռուստաբանավեճի ընթացքում մասնակիցները, հատկապես՝ Վարդան Ավագյանը բարձրաձայնեցին Դիլիջան համայնքի չլուծված բազում հիմնահարցերի մասին։ 2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջան համայնքը ղեկավարող Դավիթ Սարգսյանը պետք է եթերում պարզաբաներ, թե անցած հինգուկես տարում ինչու չի լուծել այդ խնդիրները։ Բայց նա վախեցել էր մասնակցել հեռուստաբանավեճին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին

«Հրապարակ»․ Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին Sat, 17 Oct 2026 10:25:35 +0400 Դիլիջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով