ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Mon, 19 Oct 2026 21:45:15 +0400

«2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող և «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին։
Դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելությանը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր