Զինված ոստիկաններ՝ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ․ վիճակը լարված է
Tue, 20 Oct 2026 15:30:03 +0400

Այն փողոցը, որտեղ գտնվում է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը, զինված ոստիկանների ուժեղացված հսկողության տակ է։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև բողոքի ակցիա էր անցկացվել: Այնուհետև նմանատիպ ակցիա անցկացվել էր Անկարայում՝ կապված ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի հետ։
Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է և կոչ են արել վերջ դնել կրման արգելքին: Նրանք հայտարարել են, որ գլխաշոր կրող աշակերտների իրավունքները չպետք է ոտնահարվեն, ինչպես նաև խիստ քննադատել ենԱդրբեջանի իշխանություններին:
Մեղադրանքներ են հնչել նաև Ադրբեջանի և Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր