Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Սպանություն՝ Փարպի գյուղում․ հայտնի է պատճառը

Սպանություն՝ Փարպի գյուղում․ հայտնի է պատճառը

Tue, 20 Oct 2026 16:05:46 +0400


Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։

34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցին մտել է Շաքի գյուղ եւ ՀՀ քաղաքացու է վնասել

Ադրբեջանցին մտել է Շաքի գյուղ եւ ՀՀ քաղաքացու է վնասել Thu, 01 Oct 2026 16:50:19 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով