Քաղաքական հզոր առաջնորդները՝ կալանքի տակ
Tue, 20 Oct 2026 22:54:16 +0400

Ժողովրդի մոտ 350 հազար քվե ստացած «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո այժմ տնային կալանքի տակ է։
Ժողովրդի մոտ 150 հազար քվե ստացած «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, արդեն երկու ամիս է՝ կալանքի տակ են։
Ժողովրդի մոտ 60 հազար քվե ստացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն երեքուկես ամիս է՝ կալանքի տակ է։
Ժողովրդից ընդհանուր մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են։
Բացի այդ՝
Հինգ ամիս է՝ կալանքի տակ է նաև 2023թ-ին Երևանի ավագանու ընտրություններում մոտ 36 հազար քվե ստացած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Ութ ամիս կալանքի տակ գտնվելուց հետո տնային կալանքի տակ է նաև 2025թ-ին Գյումրու ավագանու ընտրություններում մոտ 10 հազար քվե ստացած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Երկու ամիս է՝ կալանքի տակ է նաև Մարտուն Գրիգորյանը, ով 2025թ-ին Գյումրու ավագանու ընտրություններում ստացել է մոտ 7 հազար քվե։
Հետևողությունները թողնում եմ ձեզ…
Գրել է Մեսրոպ Եսայանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր