Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի

ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի

Wed, 21 Oct 2026 16:23:54 +0400


Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ-ը։

«Ժամանակը գնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, իրավիճակն աշխարհում փոխվում է։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը հավանաբար ճիշտ որոշում կկայացնեն՝ մնա՞լ նրանք մեր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե՞ դուրս գալ», – ասել է Մասադիկովը։

Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դե յուրե Հայաստանը առ այսօր ՀԱՊԿ անդամ է, թեև կառույցի բյուջե վճարումներ չի կատարում:

«Փաստացի, Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ անդամավճարներ չի վճարում ՀԱՊԿ բյուջե», – նշել է Մասադիկովը:
Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը շատ մեծ դրական ներդրում է ունեցել կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացման գործում և կառույցի գործունեության ուղղություններում:

Ինչպես նշել է Մասադիկովը, ՀԱՊԿ կազմում Հայաստանի Հանրապետության հետ կապված հետագա մասնակցությունը, հեռացումը և այլ հարցեր պետությունների ղեկավարները կորոշեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում։

«Կարծում եմ, որ խնդիրը, հավանաբար, կլուծվի, բայց Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում, թե ոչ՝ դա արդեն պետությունների ղեկավարների հարցն է», – նշել է Մասադիկովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հնգամյա ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու պլաններ չունի և հավելել. «Ես գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ի կազմից»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳՆ-ում պնդում են՝ Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը

ՌԴ ԱԳՆ-ում պնդում են՝ Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը Wed, 21 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով