Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է
Thu, 22 Oct 2026 15:02:27 +0400

Ու մի քիչ ժամանակագրություն։ Տխրահռչակ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) դիմել էր դատարան՝ պահանջելով, որ դատարանն իրեն հետ նշանակի Մասյացոտնի թեմի առաջնորդ։
Դատարանը այդ հայցը փոխանակ տեղում մերժի, քանի որ դա քաղաքացիական դատարանին կանխավ ընդդատյա գործ չէ, 2025 թ․ հունվարի 16-ին վարույթ է ընդունում։ Էդ քիչա, մի հատ էլ Արման Սարոյանին “հոգեկան տառապանք” չպատճառելու նպատակով որոշում է, որ մինչև դատաքննության ավարտը Արմանը պիտի տնօրինի թեմի գործերն ու ֆինանսները (կատակ չի, հենց հայցի ապահովման միջոցի միջնորդությունում հենց էդպես էլ գրված էր – հոգեկան տառապանք կստանա Արմանը)։
Դե գիտեք, հետո Վեհափառի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ քրեական գործեր այս պատրվակով բացվեցին, եպիսկոպոսական ժողովը տապալեցին ևն։
Հետո դատարանը 7 ամիս մտածել-մտածել է ու օգոստոսի 14-ին հանգել է եզրակցության, որ “վաաբշե-տը սա իմ քննելիք գործը չի, պիտի կարճվի” ու համապատասխան որոշում է կայացրել։
Հետո մի հատ էլ 2 ամիս սպասել է ու նոր այդ որոշումը հրապարակել։
Այսպիսով, գումարային արդեն 9 ամիս! Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է, Կաթողիկոսը ու մի քանի եպիսկոպոսներ դատական քաշքոցի մեջ են ընկած մի գործով, որի մասին հենց սկզբից նույնիսկ անտառային ոզնիներին էր հայտնի, որ այն քաղաքացիական դատարանի իրավասություններից դուրս է։
Ու սա դեռ վերջը չէ, բնականաբար։ Մի էդքան էլ վերաքննիչ ու վճռաբեկով կտանեն-կբերեն, վերջում էլ, երբ որոշումն օրինական ուժի մեջ վերջապես մտնի, ԴԱՀԿ-ն Արման Սարոյանին առաջնորդարանից վռնդելու իր պարտականությունները սաբոտաժ կանի։
Վահագն Մխոյանի էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր