Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Մանկավարժականն էլ է մասնակցում  COP17-ին

Մանկավարժականն էլ է մասնակցում  COP17-ին

Thu, 22 Oct 2026 17:45:04 +0400


Հոկտեմբերի 19-30-ը Մանկավարժական համալսարանը նույնպես մասնակցում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։ ՀՊՄՀ-ն Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի հետ համատեղ մանկավարժականը ներկայացել է առանձին տաղավարով՝ բնապահպանական կրթության զարգացմանը, կենսաբազմազանության պահպանությանն ու էկոլոգիական իրազեկման բարձրացմանն ուղղված իր նախաձեռնությունները ներկայացնելով։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն ու պրոռեկտորներն այսօր այցելել են «Կանաչ գոտի»՝ ծանոթանալու բուհի տաղավարին, ներկայացված աշխատանքներին, կրթական նախաձեռնություններին և նախատեսված միջոցառումների ընթացքին։ Համալսարանը տեղեկացնում է, որ իրենց տաղավարում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու բնապահպանական խնդիրներին, Հայաստանի բնաշխարհի առանձնահատկություններին, կրթության առանցքային դերին՝ բնապահպանական գիտելիքների տարածման, բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման և կենսաբազմազանության պահպանության գաղափարների տարածման շուրջ։

ՀՊՄՀ-ի տաղավարում ներկայացված են «Հայաստանի ձկները․ ուղեցույց-որոշիչ» և «Ձկնորսի հիշատակարանը» գրքերը՝ Հայաստանում ձկնորսության կանոնների և թույլատրելի որսի վերաբերյալ տեղեկություններով։ Նպատակն է այցելուներին ծանոթացնել Հայաստանի ձկնաշխարհի առանձնահատկություններին և նպաստել ջրային կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների տարածմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, Բաքվից են պնդում

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, Բաքվից են պնդում Thu, 22 Oct 2026 14:54:36 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով