Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Fri, 23 Oct 2026 08:00:36 +0400


Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական ֆրակցիայի միջին ու ստորին էշելոնները: Բախտի բերմամբ, թե պատահմամբ պատգամավոր դարձածները, բառի բուն իմաստով, դեպրեսիայի մեջ են ընկել, արդեն պատկերացնում են, որ զրկվել են առաջիկա հինգ տարվա բարձր աշխատավարձից, գործուղումներից, արքայական կյանքից, եւ նոր փորձություններ են իրենց սպասվում։ Ոմանք էլ իրար հույս են տալիս, թե Փաշինյանի որ հայտարարությունն է իրականություն դարձել, որ սա դառնա․ պետք չէ շատ լուրջ վերաբերվել: Ասում են, որ նա վաղուց հրշեջի կարգավիճակում է հայտնվել` իրավիճակային հայտարարություններ է անում՝ փորձելով փրկել դրությունը, մարել կրակի օջախները, սա էլ հերթականն է։ Ոմանք էլ հույս ունեն, որ սա հերթական շանտաժն է` ուղղված ընդդիմությանն ու հանրությանը, նրան կհաջողվի վախեցնելու, ճնշելու, մարդագողության միջոցով հասնել իր ուզածին, եւ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը

«Հրապարակ»․ Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Fri, 23 Oct 2026 09:30:51 +0400 Ռուբեն Վարդանյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով