Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Մասկը վերացրել է Ուկրաինայում Starlink համակարգի աշխատանքի սահմանափակումները․ Թրամփ

Մասկը վերացրել է Ուկրաինայում Starlink համակարգի աշխատանքի սահմանափակումները․ Թրամփ

Fri, 23 Oct 2026 11:30:14 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը վերացրել է ուկրաինացի զինվորականների համար Starlink համակարգի աշխատանքի արագության սահմանափակումը, սակայն չի մեկնաբանել՝ արդյոք գործարարը դա արել է իր զանգից հետո։

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել դա։ Գիտեք՝ կարևոր չէ՝ ես եմ զանգահարել, թե մեկ ուրիշը։ Կարծում եմ՝ գլխավորն այն է, որ նա ամեն ինչ վերականգնել է»,- լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Մասկի հետ։

Ավելի վաղ՝ The Wall Street Journal-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիմել է Մասկին՝ կոչ անելով վերացնել Ուկրաինայի համար Starlink համակարգի օգտագործման սահմանափակումները։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը զանգահարել է Մասկին, որը, պարբերականի աղբյուրների պնդմամբ, ավելի վաղ հրահանգել էր դանդաղեցնել համակարգի աշխատանքն Ուկրաինայում։ WSJ-ի աղբյուրները հստակեցրել են, որ Թրամփի և Մասկի զրույցից կարճ ժամանակ անց Starlink-ի աշխատանքը բարելավվել է։ Միևնույն ժամանակ, որոշ աղբյուրներ նշել են, որ համակարգի լիարժեք գործառույթները դեռ ամբողջությամբ չեն վերականգնվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Fri, 13 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով