Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Ովքեր են Հայաստանի ներկայացուցիչները երգի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում

Ովքեր են Հայաստանի ներկայացուցիչները երգի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում

Fri, 23 Oct 2026 17:00:28 +0400


Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կանցկացվի Operalia 2026 միջազգային օպերային մրցույթը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երգիչներ։ Հայաստանից մրցույթին կմասնակցեն երեք երգիչներ՝ սոպրանոներ Իանա Այվազյանն ուՄարիաննա Հովհաննիսյանը , բարիտոն Ակսել Դավեյանը։

Operalia-ն օպերային աշխարհի հեղինակավոր մրցույթներից է։ Այն 1993 թվականին հիմնադրել է աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն՝ նպատակ ունենալով բացահայտել տաղանդավոր երիտասարդ երգիչներին և օգնել նրանց միջազգային կարիերայի զարգացմանը։ Մրցույթը հնարավորություն է տալիս մասնակիցներին իրենց ձայնային ու բեմական կարողությունները ներկայացնելու օպերային թատրոնների ղեկավարներին, գեղարվեստական տնօրեններին և երաժշտական ոլորտի այլ հեղինակավոր մասնագետների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով