Որն է բանակցությունները վերսկսելու պայմանը
Fri, 23 Oct 2026 18:00:43 +0400

Իրանը պատրաստ է դիտարկել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսումը, եթե Վաշինգտոնը վերադառնա Իսլամաբադի հուշագրի կատարմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ֆեդա Հոսեյն Մալեքին։ Իրանցի պատգամավորը ասել է, որ հուշագրի կատարման վերադարձը հանդիսանում է նախապայման՝ ամերիկյան կողմի հետ ցանկացած բանակցության անցկացման համար։
«Ինչպես ես արդեն ասել եմ, Իրանը Հուշագրի կատարումը համարում է նախապայման Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցությունների անցկացման համար։Եթե ամերիկացիները վերադառնան Հուշագրի կատարմանը, ապա մենք կդիտարկենք այդ հարցը»,- ասել է Մալեքին։ Նա նաեւ ասել է, որ ցանկացած գործողություն՝ ձեռնարկված ԱՄՆ եւ Իսրայելի կողմից՝ Իրանի դեմ՝ կարժանանա Թեհրանի կոշտ հակադարձմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր