Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Կապանում թեժ պայքար է սպասվում

Կապանում թեժ պայքար է սպասվում

Fri, 23 Oct 2026 20:15:23 +0400


Նոյեմբերի 29-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու 10 համայնքներում։ Ընտրություններ են սպասվում Սպիտակ, Աշոցք, Ամասիա, Կապան, Սեւան, Բաղրամյան, Մեծամոր, Ապարան, Աշտարակ եւ Նոյեմբերյան համայնքներում։

Թեկնածուների գրանցման գործընթացը սկսվելու է հոկտեմբերի 25-ին եւ տեւելու է 5 օր։ Թեժ պայքար է սպասվում հատկապես Կապանում։ Այստեղ առաջադրվելու է գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով համայնքում ընդունված եւ սիրված անձնավորություն է ու ի տարբերություն, Սյունիքի մյուս համայնքապետերի ՔՊ-ական իշխանությունների առաջ չի խոնարհվում։ ՔՊ-ն փորձելու է Կապանի կառավարումն իր ձեռքը վերցնել եւ կրկին ուզում է առաջադրել Նարեկ Բաբայանին, ով մի անգամ խայտառակ պարտություն է կրել Փարսյանից։ Հետագայում նշանակվել է ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ եւ այս ընթացքում նկատելիորեն բարելավել է իր կյանքի բարեկեցության մակարդակը։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին 19 համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, իսկ նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, լռության օր է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Fri, 23 Oct 2026 14:45:25 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով