Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

«Լուսավոր Հայաստանը» մասնակցում է Նոյեմբերյանի ընտրություններին

«Լուսավոր Հայաստանը» մասնակցում է Նոյեմբերյանի ընտրություններին

Fri, 23 Oct 2026 21:45:03 +0400


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններին։ ԼՀԿ-ից Նոյեմբերյանի համայնքապետի թեկնածուն՝ Այրում քաղաքի բնակիչ,1987թ․ ծնված Նարեկ Սիրադեղյանը Ֆեյսբուքում տեքստ է հրապարակել, որտեղ գրել է․ «Ես և մեր թիմը որոշել ենք մասնակցել Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններին։ Եվ ուզում եմ սկզբից հստակ ասել․ մենք չենք գալիս համակարգի մեջ տեղավորվելու։ Մենք գալիս ենք այդ համակարգը փոխելու»։

Նոյեմբերյանում նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում հիմնական պայքարը լինելու է «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև։ Նոյեմբերյան համայնքը 2021թ․ դեկտեմբերից ղեկավարող Արսեն Աղաբաբյանն «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, այս անգամ եւս առաջադրվել է համայնքապետի թեկնածու։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը Sun, 25 Oct 2026 13:45:52 +0400 ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով