Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաnւժեղ ԶՈՒ-ն
Sat, 24 Oct 2026 12:30:27 +0400

ԿԺԴՀ նախագահն աշխարհում ամենաուժեղ զինված ուժերի ստեղծումը համարել է առաջնահերթ խնդիր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ վաշտերը բանակի ամրապնդման հիմնական օղակն են, իսկ նրանց մարտունակության բարձրացումը թույլ կտա որակապես վերափոխել երկրի զինված ուժերը: Նա խնդիր է դրել բոլոր վաշտերը վերածել մարտական էլիտար ստորաբաժանումների, որոնք ունակ են ինքնուրույն կատարել տարբեր առաջադրանքներ։ «Ստեղծել ամենաուժեղ բանակը՝ ամենաուժեղ վաշտերի պատրաստման ճանապարհով և արագացնել մեր օրինակի ռազմական հեղափոխությունը»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր