Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Sat, 24 Oct 2026 14:30:27 +0400


Հորդանանի իշխանությունները եկեղեցու վրա զինված հարձակումից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցառումները առևտրի կենտրոններում, օտարերկրյա դեսպանատներում և հանրային այլ վայրերում։ Հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 40-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ամմանում ԱՄՆ դեսպանատան իր աղբյուրին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ զինված անձինք կրակ են բացել Քարաք նահանգի եկեղեցիներից մեկում՝ հուղարկավորության արարողության ժամանակ։

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։ Իրավապահները շարունակում են որոնել հարձակումը գործած անձանց, որոնց իշխանությունները բնութագրում են որպես ծայրահեղականներ։

Միևնույն ժամանակ, դեռ վաղ է եզրակացնել՝ արդյոք հարձակվողները կապ ունեն Հորդանանում կամ երկրի սահմաններից դուրս գործող որևէ հայտնի խմբավորման հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ողորմելի վիճակ

Ողորմելի վիճակ Sat, 24 Oct 2026 09:00:31 +0400 Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ողբերգական վիճակում են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով