Նոր մանրամասներ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումից
Sat, 24 Oct 2026 16:30:16 +0400

Հորդանանի Էլ-Քարաք քաղաքում ահաբեկչական հարձակում է իրականացվել տեղի քրիստոնեական եկեղեցու վրա։ Զինված հարձակման հետեւանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ մոտ քսան մարդ։ Վիրավորների մի մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է Al Mamlaka-ն։ Ըստ հաղորդման, ահաբեկչական բռնարարքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եկեղեցում անցկացվելիս է եղել հոգեհանգստյան արարողություն։ Այդ պահին եկեղեցում եւ հարակից տարածքում գտնվել է 150-200 մարդ։ Իշխանություններն արդեն պարզել են, որ հարձակումը կատարել են երեք զինված անձինք, որոնք, ենթադրաբար, պատկանել են տեղի ծայրահեղական զինված խմբավորումներից մեկին։ Նրանցից երկուսը կրակել են ատրճանակներով, իսկ երրորդը՝ հրացանով։
Հարձակումն իրականացնողներին առայժմ չի հաջողվել հայտնաբերել և ձերբակալել։
Հորդանանի անվտանգության և հետախուզական մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու հարձակման հանգամանքները և հայտնաբերելու մեղավորներին։ Երկրի թագավոր Աբդալլահ 2-րդը դատապարտել է տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ հարձակման կազմակերպիչներն ու կատարողները խստորեն կպատժվեն։ Իշխանությունները նաև կոչ են արել քաղաքացիներին աջակցել հանցագործների հայտնաբերմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր