Այցը հետաձգել է՝ բժիշկների խորհրդով
Sat, 24 Oct 2026 17:30:38 +0400

Հռոմի Լեւոն 14-րդ Պապը չեղարկել է հոկտեմբերի 27-ին Ասիսի կատարելիք իր այցը՝ բժիշկների խորհրդով։ Ս․ Աթոռից տեղեկացնում են, որ Սրբազան Քահանայապետը շարունակում է հետվիրահատական վերականգնումը եւ դեռեւս չի կարող կատարել օդային տրանսպորտով ուղեւորություններ։ Սրբազան Պապը պետք է մասնակցեր Ասիսիում կայանալիք «Ազնեն եւ զինաթափված աշխարհ» միջոցառմանը։
Միաժամանակ հաղորդվում է, որ միջացառման մասնակիցներին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը կհղի հատուկ ուղերձ։ Լեւոն 14-րդի առողջական վիճակի հետ կապված՝ Վատիկանը տեղեկացրել է, որ կրկնակի ռենտգնյան հետազոտությունը ցույց է տվել, որ Հովվապետի հետվիրահատական վերականգնումն անցնում է բարեհաջող։ Հիշեցնենք, որ նա թոքի վիրահատություն էր տարել հոկտեմբերի 13-ին, Հռոմի Ջեմելի հիվանդանոցում։ Նրա մոտ եղել էր թոքի օնկոլոգիական հիվանդություն։ Վիրահատությունն իրականացվել էր նորագույն մեթոդով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր