Գրել է նոր «Ռոկիի» սցենարը
Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400

Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն գրել է նոր «Ռոկիի» սցենարը։ Սակայն վստահ չէ, որ կարող է այն նկարահանել։ Այս մասին հայտնում է TV Insider-ը։ «Դա լավ հնարավորություն կլինի՝ ցույց տալ Ռոկիի կյանքը ռինգից դուրս։ Թե ինչպես է փոխվել աշխարհը նրա շուրջը, ինչպես է փոխվել նրա աշխարհը, նրա շրջանը։ Ռոկին նվիրում է իր կյանքը այն մարդկանց օգնելուն, որոնց բախտը կյանքում առանձնապես չի բերել։ Վստահ չեմ, որ դա լսարանին իրոք հետաքրքիր կլինի։ Այնպես որ գրել եմ ամեն բան՝ ինձ համար»,- ասել է Ստալոնեն։ Դերասանը նաեւ ասել է, որ կարելի է նաեւ ցույց տալ, թե ինչպես ու որտեղից են հայտնվել «Ռոկիի» կերպարները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր