Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել
Mon, 26 Oct 2026 09:30:44 +0400

Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի ղեկավար Էմրահ Քոզայը, նախկին քաղաքապետ Սոներ Չեթինը և տեղակալները կալանավորվել են քաղաքապետարանում իրականացված կոռուպցիոն հետաքննության շրջանակներում:
Հոկտեմբերի 19-ին իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել Չուքուրովայի քաղաքապետարանում։ Գործի շրջանակում ընդհանուր առմամբ կալանավորվել է 34 անձ։
Քննությունը վարվում է պետական մրցույթների և ուղղակի գնումների ժամանակ չարաշահումների կասկածով․ փոխանցում է ԱԿՕՍ-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր