Նախկին նախարարը ցանկանում է դառնալ քաղաքապետ
Tue, 01 Sep 2026 20:30:21 +0400

Մեծ Բրիտանիայի նախկին ՆԳ եւ ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլին հեռացել է Պահպանողական կուսակցության Ստվերային կաբինետից, որպեսզի մասնակցի Լոնդոնի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Այս մասին հայտնում է Sunday Times պարբերականը։ Համաձայն թերթի հրապարակման, Քլեվերլին անհապաղ կերպով վայր է դրել Ստվերային կաբինետում Բնակարանային հարցերի, համայնքների եւ տեղական ինքնակառավարման նախարարի լիազորությունները։
Ուշագրավ է այն, որ քաղաքական գործիչը նման որոշում կայացրել է Պահպանողական կուսակցության՝ առաջիկա հոկտեմբերին կայանալիք կոնֆերանսից առաջ։ Սպասվում է, որ կոնֆերանսի ժամանակ նա կուսակիցներին կներկայացնի, որ առաջադրվելու է Լոնդոնի քաղաքապետի առաջիկա ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 28 թվականի մայիսին։ Նշենք, որ Լոնդոնի ներկայիս քաղաքապետը Սադիք Խանն է։ Նա պաշտոնավարում է արդեն երրորդ ժամկետում եւ նոր ժամկետի համար առաջադրման մասին դեռ չի խոսել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր