Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Մակրոնի վարկանիշը շեշտակի անկում է գրանցել

Մակրոնի վարկանիշը շեշտակի անկում է գրանցել

Mon, 26 Oct 2026 18:30:52 +0400


Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո՝ նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Սեբաստյան Լեքորնյուի վարկանիշները զգալի անկում են ունեցել։ Այս մասին հայտնում է Le Journal du Dimanche-ը։ Մասնագետները դա պայմանավորում են բողոքի ցույցերի եւ նաեւ՝ երկրում սկսված գնաճի հետ։ Համաձայն հաղորդման, վերջին մեկ ամսում հարցված հազար ֆրանսիացիների շրջանում Մակրոնի գործունեությանը հավանություն տվողների տոկոսային կշիռը նվազել է 7 տոկոսով եւ հասել 17 տոկոսի։ 83 տոկոսը դժգոհություն է հայտնել Մակրոնի հանդեպ։

Դա ռեկորդային ցուցանիշ կարելի է համարել ողջ ընթացիկ տարվա համար։ Ուշագրավ է այն, որ Մակրոնին քննադատում են նաեւ նրա կուսակիցները։ Նրան մեղադրում են այն բանում, որ չի կարողացել կանխատեսել, որ կարող էին տեղի ունենալ անկարգություններ, ոչ արդյունավետ է կառավարել անվտանգային մարմինները։ Վարչապետ Լեքորնյուի վարկանիշը նվազել է 5 տոկոսով եւ ներկայումս կազմում է 22 տոկոս։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պահանջում է Մակրոնի հրաժարականը

Պահանջում է Մակրոնի հրաժարականը Mon, 19 Oct 2026 18:00:35 +0400 Ֆրանսիական «Ազգային միավորում» աջամետ կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով