Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Ժամանակին զգուշացրել էր Մակրոնին, որ սխալ քաղաքականություն է վարում

Ժամանակին զգուշացրել էր Մակրոնին, որ սխալ քաղաքականություն է վարում

Mon, 26 Oct 2026 19:30:12 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակին զգուշացրած է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ վարած սխալ միգրացիոն քաղաքականության մասին, որը բերելու է Ֆրանսիայի կործանման։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ «Երբ դեռ նոր նոր էի անցնում պաշտոնավարմանս, հանդիպեցի Մակրոնի հետ։ Ու ասացի նրան՝ «Դու ոչնչացնում ես Ֆրանսիան։ Դու ներս ես թողնում քո երկիր մարդկանց, ովքեր ատում են քո երկիրը»»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը շեշտել է, որ միգրանտները թեեւ ժամանում են Ֆրանսիա, սակայն հակակրանք ունեն այդ երկրի նկատմամբ, ատում են այդ երկրի մշակույթը, արվեստը, մարդկանց։

«Նրանք ատում են Ֆրանսիայում ամեն բան։ Նրանք ատում են բնակիչներին, սակայն նրանց դեռ թույլ է տրվում մուտք գործել երկիր»։ Թրամփը նաեւ քննադատել է եվրոպական մյուս երկրների վարած միգրացիոն քաղաքականությունը՝ ներառյալ Իսպանիայի եւ Իտալիայի։ Միգրանտների մասսայական հոսքը, ըստ նրա, առաջացնում է բնականորեն՝ տեղի բնիկ ժողովրդի արդարացի դժգոհությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Sat, 24 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով