«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
Tue, 27 Oct 2026 08:20:16 +0400

Արտահերթ ընտրությունների հարցն իշխանական կուլիսներում, հատկապես ԱԺ խմբակցությունում, ավելի ակտիվ են քննարկում, քան ընդդիմադիր շրջանակներում։ Այստեղ խիստ մտահոգված են այն հեռանկարից, որ կարող են կորցնել մանդատն ու անհոգ կյանքը։ Մեր աղբյուրը չբացառեց այն, որ կգտնվեն ՔՊ-ականներ, ովքեր ընդդիմության հետ կմիանան՝ արտահերթի սցենարը կանխելու համար։ Բանն այն է, որ խորհրդարանը լուծարվելու եւ արտահերթ ընտրություն նշանակելու համար Փաշինյանը նախ պետք է հրաժարական տա, այլ ուժեր թեկնածուներ չպետք է առաջադրեն, եւ խորհրդարանը պետք է արձակվի․ սա՝ Փաշինյանի սցենարով։ Իսկ եթե ընդդիմությունը դեմ է դրան, ապա կարող են թեկնածու առաջադրել, եւ ճիշտ աշխատելու դեպքում չի բացառվում, որ որոշ ՔՊ-ականներ կողմ քվեարկեն, որպեսզի խորհրդարանը չարձակվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր