Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

Մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

Tue, 27 Oct 2026 10:00:03 +0400


Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։ Նոր կարգավորման համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ բացող օգտատերերի տարիքը կստուգվի էլեկտրոնային պետծառայությունների՝ e-Devlet համակարգի միջոցով։

Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի համաձայն՝ սոցիալական հարթակները չեն կարողանա ծառայություններ մատուցել 15 տարին չլրացած անչափահասներին։ Տարիքային սահմանափակմանը չհամապատասխանող օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։

Նոր կանոններ կգործեն նաև 15-18 տարեկան օգտատերերի համար։ Նրանց հաշիվներում առաջնահերթություն կտրվի գաղտնիության կարգավորումներին, իսկ ուղիղ հեռարձակումների և անհատականացված գովազդի նման որոշ գործառույթներ կսահմանափակվեն։

Արդեն գործող հաշիվների տարիքային ստուգման համար նախատեսվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թ. մարտի 31-ը։ Եթե պարզվի, որ օգտատերը 15 տարեկանից փոքր է, նրա գործող հաշիվը նույնպես կարող է փակվել։

Միաժամանակ օգտատերերին զգուշացրել են հնարավոր խարդախությունների մասին՝ հորդորելով չվստահել հաշվի փակման կամ տարիքը շտապ հաստատելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններին և հղումներին։ Տարիքը հաստատելու համար խորհուրդ է տրվում օգտվել միայն turkiye.gov.tr պաշտոնական կայքից կամ e-Devlet-ի պաշտոնական բջջային հավելվածից՝ չփոխանցելով անձնական տվյալներն ու գաղտնաբառերը երրորդ անձանց, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով