Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400


Այս օրերին Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերը սոցիալական խնդիրների շուրջ են։ Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են որակյալ կրթություն, արժանապատիվ կյանքի պայմաններ, սոցիալական կայունություն և արդարություն։

Նույն խնդիրները խորապես առկա են նաև այսօրվա Հայաստանում։ Սակայն կա մի էական տարբերություն․ երբ հայ հասարակության մի մասին հարցնում ես՝ ո՞րն է մեր խնդիրների պատճառը, հաճախ պատասխանը մեկն է՝ նախկինները։

Բայց մի՞թե նորմալ հասարակությունն իր բարեկեցության, սոցիալական ապահովության և արժանապատիվ կյանքի համար պատասխանատվություն է պահանջում նախկին իշխանություններից։ Մի՞թե քաղաքացին պետք է անվերջ սպասի, մինչև գործող իշխանությունը վերջապես ավարտի նախկիններին մեղադրելու գործընթացը։

Ժողովրդավարական հասարակություններում քաղաքացին իր պահանջներն ուղղում է նրանց, ովքեր այսօր իշխանություն ունեն, այսօր որոշումներ են կայացնում և այսօր պարտավոր են լուծել երկրի խնդիրները։ Մարդիկ իշխանություններին հարցնում են՝ ի՞նչ եք արել մեր կյանքի որակը բարելավելու համար, ինչո՞ւ է կրթության, սոցիալական ապահովության և արդարության հարցը դեռևս չլուծված։

Իսկ եթե գործող իշխանությունը չի կարողանում լուծել այդ խնդիրները, քաղաքացին պահանջում է ոչ թե հերթական արդարացումները, այլ՝ պատասխանատվություն։ Իսկ երբ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն շարունակաբար մեղավորներ են փնտրում անցյալում, հասարակությունն իրավունք ունի պահանջելու իշխանափոխություն։

Նախկինները կարող են լինել անցյալի խնդիրների պատճառը, բայց ներկայի համար պատասխանատուն գործող իշխանությունն է։

Ի վերջո, իշխանությունը տրվում է ոչ թե անցյալի մասին անվերջ խոսելու, այլ ներկայի խնդիրները լուծելու և ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Sun, 18 Oct 2026 15:17:29 +0400 Հայ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով