Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Այդ հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին

Այդ հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին

Tue, 27 Oct 2026 11:14:29 +0400


«Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին, որով հավաստիացվում է, որ ազգային պայքար չկա, իսկ ավանդաբար հայկական շահեր սպասարկող ուժերը մրցակցությունից դուրս են մնացել»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ ընդդիմության դաշտում հսկայական խնդիրներ կան՝ ընդհանուր օրակարգից մինչև միմյանց նկատմամբ խայթոցներ ու արշավներ, դա որևէ մեկը չի կարող հերքել:

Սակայն, անկախ ԱԺ և ՏԻՄ արդյունքներից՝ իշխանությունն ուժեղ արտաքին ճնշումների ներքո է՝ զիջումների և անորոշ ապագայի զուգորդմամբ, իսկ թեման մեղմելու համար ոչ թե հայկական օրակարգի սպասարկման ուղղությամբ է շարժվում, այլ ներսում քաղաքական հակառակորդների չեզոքացման:

Անկախ ընդդիմության հարթակում տիրող իրավիճակից՝ ներսում ազգային միասնական օրակարգի ձևավորման ու ճիշտ թիրախի ուղղությամբ շարժվելու հնարավորությունները սպառված չեն»,- նշել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք Mon, 26 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով