Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Երբվանից պիտի անցնել ձմեռային անվադողերին

Երբվանից պիտի անցնել ձմեռային անվադողերին

Wed, 28 Oct 2026 11:07:15 +0400


Հայաստանում նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ տրանսպորտային միջոցներով երթևեկելը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։

Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, ինչպես նաև, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով