Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն

Wed, 28 Oct 2026 12:31:32 +0400


Ստեփանավան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ցուցաբերած բարձր վստահության և համախմբման համար։

Ինչպես նշել եմ քարոզարշավի ընթացքում՝ ես և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք այլ անդամներ ՏԻՄ ընտրություններին մասնակցել ենք «Գործարար» կուսակցության ցուցակով՝ ինչի համար ունեցել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության համաձայնությունը և թույլտվությունը։

Շնորհակալ եմ կուսակցության Վարչությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հնարավորության և վերջին վեց տարվա ընթացքում Ստեփանավանում հսկայական ծրագրեր իրականացնելու և իմ ու մեր քաղաքի թիկունքին լինելու համար։
Տեղեկացնում եմ նաև, որ ըստ օրենքի դադարեցրել էի անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում եմ ներկայացրել։

Չենք պատրաստվում համայնքի ավագանու նիստերում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն։ Միասնական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ կշարունակենք աշխատել հանուն Ստեփանավան խոշորացված համայնքի առաջընթացի և զարգացման։

Սիրով և մեծ պատասխանատվությամբ կշարունակեմ աշխատանքս որպես Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար։

Արմեն Գրիգորյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանում

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանում Wed, 28 Oct 2026 11:38:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով