Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում

Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում

Sun, 19 Apr 2026 22:00:37 +0400


Բոլորը քննարկում են Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի «վերամիավորումը» Գյումրիում: Նրանք համենայն դեպս զբոսնել են միասին, թեեւ կարծես թե պաշտոնապես չկա միավորման մասին որեւէ հայտարարություն: Բոլոր դեպքերում, թերեւս սա չէ կարեւորը:

Կարեւորը եղել է Ազգային Ժողովում, երեք օր առաջ, երբ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փաստացի բարձրաձայնել է աննապադեպ մեղադրանք Նիկոլ Փաշինյանի հասցեին, որ ինքն է եղել հարավային ուղղությամբ արցախյան ճակատի պատասխանատուն՝ որպես Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար, քանի որ այդ ուղղությունը եղել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ ենթակայության ներքո:

Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի արձագանքել դրան, ըստ էության: Թերեւս այն պատճառով, որ հնարավոր չէ պատասխանել առօրյա պոռթկումների տրամաբանությամբ: Ուրեմն ինչ է պետք անել: Հնարավորինս չեզոքացնել ինֆորմացիոն միջավայրը:: Ինչպե՞ս: Օրինակ գնալով մի քայլի, որը կգրավի մեծ ուշադրություն:

Ահա թերեւս այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չկարողացա՞վ վարձով ապրել. ինչո՞ւ է Աննա Հակոբյանը կրկին կառավարական առանձնատուն տեղափոխվել

Չկարողացա՞վ վարձով ապրել. ինչո՞ւ է Աննա Հակոբյանը կրկին կառավարական առանձնատուն տեղափոխվել Sun, 19 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով