Յուրի Սաքունցը WBO վարկածով եվրոպայի չեմպիոն

Յուրի Սաքունցը WBO վարկածով եվրոպայի չեմպիոն

Sun, 19 Apr 2026 21:45:39 +0400


Սիրելի հայրենակիցներ, մրցաշարն ավարտվեց հերթական հաղթանակով։

Դարձա WBO վարկածով եվրոպայի չեմպիոն

Փա՛ռք և շնորհակալություն Ամենակարող Աստծուն՝ Իր զորության, առաջնորդության և օրհնության համար։ Նրա կամքով ու շնորհով հաղթահարեցինք այս ճանապարհի բոլոր փորձությունները։

Սրտանց շնորհակալ եմ իմ թիմին, ընտանիքիս և ձեզանից յուրաքանչյուրին, ով հավատքով ու աղոթքով կանգնեց կողքիս այս դժվարին ճանապարհին։

Առանձնահատուկ երախտագիտություն ընկերներիս որոնց աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ իմ մասնակցությունը այս մրցաշարին։

Սա պարզապես մենամարտ չէր։

Սա վկայություն էր Աստծո զորության մասին և հերթական քայլը՝ դեպի ավելի մեծ նպատակներ՝ ի փառս Նրա Թագավորության։

Ֆեյսբուքյան էջում գրել է Յուրի Սաքունցը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ողնաշարի վիրահատության կենթարկվի

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ողնաշարի վիրահատության կենթարկվի Thu, 23 Jul 2026 20:00:39 +0400 Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի եւ …