Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

Wed, 28 Oct 2026 13:30:51 +0400


Հրապարակվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի և նրա ընտանիքի անդամների, այդ թվում կնոջ և դստեր, պետության կողմից բռնագրավված ունեցվածքի ցանկը։

Ցուցակը ներառում է 216 հեկտար գյուղատնտեսական հողեր Բաքվի, Աբշերոնի և Գորանբոյի շրջաններում, 155 հեկտար Նովխանիում, 50 հեկտար Խինալիգում և խաղողի այգիներ։

Ունեցվածքի մեջ են մտնում Թբիլիսիի պողոտայում գտնվող մոտ 8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը, Գյոյչայի, Շամախիի և Գյոյգյոլի շրջաններում գտնվող ամառանոցները, ինչպես նաև երկու 16-հարկանի բնակելի շենքեր, որոնցից մեկում կա 408 բնակարան։

Ցուցակում նաև ներառված են Media FM ռադիոկայանը, «Գրանդ Փելասը», «Աստորիա» և «Քրանդեզա» առևտրի կենտրոնները, Սադարակում և Բինայում բաժնեմասերը, Գերմանական հիվանդանոցը և «Շըրք-Քըրբ» հրատարակչությունը։

Բացի այդ, ցուցակված են նաև 50 միլիոն մանաթ կանոնադրական կապիտալով BTB բանկը, ինչպես նաև վարձակալության և ներդրումային ընկերությունը: Հրապարակված տվյալների համաձայն՝ բանկի բաժնետոմսերի 75%-ը պատկանում է Մեհթիևի թոռնուհուն։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել պետության դեմ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ պետական ​​դավաճանության, իշխանության զավթման փորձի, փողերի լվացման և կաշառակերության մեջ և դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Դատարանը, հաշվի առնելով Մեհթիևի տարիքը և առողջական վիճակը, նշանակել է պայմանական ազատազրկում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Wed, 28 Oct 2026 16:15:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով