Ծնելիությունը Եվրամիությունում նոր հակառեկորդ է գրանցել
Wed, 28 Oct 2026 20:30:20 +0400

2024 թվականին Եվրամիությունում ծնելիությունը նվազել է մինչեւ 1,34 պայմանական երեխա՝ մեկ կնոջ հաշվով։ Դա նվազագույն ցուցանիշն է՝ ծնելիության վիճակագրության իրականացման ողջ ընթացքում՝ սկսած 2001 թվականից։ Այս մասին հայտնում է «Եվրաստատը»։ Իսպանիայի 16 շրջաններում մեկ կնոջ հաշվով ծնելիության ընդհանուր ցուցանիշը նույնիսկ պայմանական մեկ երեխայից էլ ցածր է եղել։
Նման ցուցանիշ եղել է Գերմանիայի երկու շրջաններում, Լեհաստանի յոթ շրջաններում, Իտալիայի հինգ շրջաններում, Հունաստանի երեք շրջաններում եւ Լիտվայի երկու շրջաններում։ Ծնելիության համեմատաբար բարձր ցուցանիշ՝ մեկ կնոջ հաշվով 1,72 պայմանական երեխա է արձանագրել Բուլղարիան։ Ապա գալիս է Ֆրանսիան՝ 1,61 պայմանական երեխա՝ մեկ կնոջ հաշվով՝ ցուցանիշով։ ԵՄ ոչ մի երկրում սակայն ցուցանիշը չի հասել վերարտադրության պարզ ցուցանիշին՝ 2,1 պայմանական երեխա՝ մեկ կնոջ հաշվով։ Աշխարհի դեմոգրաֆիական պատկերն արագորեն փոխվում է՝ ի նպաստ մահմեդականների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր