ԱՄՆ-ն գաղտնի առաջարկ է արել Իրանին․ ԶԼՄ
Thu, 29 Oct 2026 12:30:11 +0400

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ գաղտնի նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել խաղաղության բանակցությունները և կանխել ռազմական նոր գործողությունը միջանկյալ ընտրություններից հետո։
Տեղեկությունը հայտնում է է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ նոր հարվածները` հայտարարելով, որ ընթացիկ իրավիճակում «ամեն ինչ հնարավոր է»։
«Վենսը ստուգում է տրամադրությունները՝ պարզելու համար, թե արդյո՞ք Թեհրանն ու Վաշինգտոնը կկարողանան բավարար շփման եզրեր գտնել՝ համոզելու Թրամփին վերջնական հրաման չտալ առաջիկա շաբաթներին Իրանի դեմ կարճ, բայց ինտենսիվ ռազմական գործողություն անցկացնելու վերաբերյալ», – ասվում է հրապարակման մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր