Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Մոսկվայում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը

Մոսկվայում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը

Thu, 29 Oct 2026 12:23:49 +0400


Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում «Մոսպրոդյուսեր» համերգասրահում իրականացվեցին երկու մեծամասշտաբ համերգային ծրագրեր։
Փառատոնը մեկ հարթակում համախմբեց տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած պարային համույթների, մասնակիցների և հայկական պարարվեստի ներկայացուցիչների՝ դառնալով մշակութային համագործակցության, ստեղծագործական փորձի փոխանակման և ազգային արժեքների հանրահռչակման կարևոր հարթակ։
Փառատոնի չորս փուլերն ամփոփվեցին հոբելյանական եզրափակիչ միջոցառմամբ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայանալու միջազգային բեմում, ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը և արժանիորեն ներկայացնելու հայկական պարարվեստը։

«Ծաղկունք» միջազգային փառատոնը տարիների ընթացքում ձևավորվել է որպես մշակութային համագործակցության միջազգային հարթակ՝ միավորելով Հայաստանից և արտերկրից ժամանած պարային համույթներին։ Այն նպաստում է հայկական ազգային պարի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև տարբեր երկրների մշակութային համայնքների միջև կապերի ամրապնդմանը։

Փառատոնի կազմակերպիչ՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնի գործունեության առանցքում հայկական պարարվեստի և մշակույթի զարգացումն ու հանրահռչակումն է, ստեղծագործական խմբերի համար միջազգային բեմերում ներկայանալու հնարավորությունների ստեղծումը և Հայաստան–Սփյուռք մշակութային համագործակցության ընդլայնումը։
Մոսկվայում կայացած հոբելյանական փառատոնը ևս մեկ կարևոր քայլ էր այս առաքելության իրականացման ճանապարհին՝ շարունակելով հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու և տարբեր երկրներում ապրող հայերին ազգային արվեստի շուրջ համախմբելու նախաձեռնությունը։

«Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը դարձավ տարիների հետևողական աշխատանքի, մշակութային համագործակցության և հայկական պարարվեստի շուրջ ձևավորված մեծ համայնքի հերթական կարևոր հանգրվանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հետագա միջազգային ծրագրերի իրականացման համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը Wed, 28 Oct 2026 13:43:13 +0400 ԱԺ-ն 63 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով