Հորմուզի նեղուցը ուզում է վերանվանել իր անունով
Thu, 29 Oct 2026 18:30:20 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հայտարարել է, որ մտադիր է Հորմուզի նեղուցը վերանվանել իր անունով։ «Կարծում եմ, որ մենք այն կվերանվանենք Թրամփի նեղուց։ Մենք վերանվանեցինք ՄԵքսիկական ծոցը Ամերիկայի ծոցի, մենք վերանվանեցինք Օնտարիոյի լիճը Ամերիկայի լճի։ Կարծում եմ, որ Հորմուզի նեղուցն էլ կվերանվանենք Թրամփի նեղուցի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել է, որ չի կատակում, ինչպես որ չէր կատակում նախորդիվ իր կողմից արված աշխարհագրական տեղանունների անվանափոխությունների ժամանակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր