«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ Kan
Thu, 29 Oct 2026 19:06:07 +0400

Իսրայելը Վաշինգթոնից թույլտվություն է խնդրել Իրանի այն էներգետիկ օբյեկտներին, որոնք նախկինում չեն ենթարկվել հարձակումների, հարվածներ հասցնելու համար, եթե վերսկսվի Թեհրանի դեմ ռազմական արշավը։ Այդ մասին, հղում կատարելով իսրայելական աղբյուրին, հայտնում է Kan-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Իսրայելը հույս ունի ստանալ ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հավանությունը՝ հարվածներ հասցնելու այն թիրախներին, որոնց համար Վաշինգթոնը դեռ կանաչ լույս չի տվել, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտներին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օհայո նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ելույթ ունենալով՝ հայտարարել է Իրանի դեմ պատերազմը «շատ արագ» ավարտելու իր մտադրության մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր