Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Եվրոպական որ քաղաքներն են ամենահարմարը ռոմանտիկ հանդիպումների համար

Եվրոպական որ քաղաքներն են ամենահարմարը ռոմանտիկ հանդիպումների համար

Thu, 29 Oct 2026 22:30:25 +0400


Համաձայն Deutsche Bank-ի ուսումնասիրությունների, Ցյուրիխն ու Ժնեւը համարվում են ամենաթանկ եվրոպական քաղաքները՝ ռոմանտիկ հանդիպումների համար։ Ստամբուլը համարվել է նույն ռոմանտիկ հանդիպումների դասակարգում ամենից էժան քաղաքը։ Մասնագետները համեմատել են ապրանքների եւ ծառայությունների գները քսանութ քաղաքներում՝ ներառյալ երկուսի համար նախատեսված ընթրիքը, երկուսի համար նախատեսված կինոյի տոմսը, սուրճը, տրանսպորտային տեղափոխումը՝ տաքսու գինը եւ հագուստի գները։

Միջինացված ցուցանիշը կազմել է 270 եվրո, որը ընդունվել է որպես ստանդարտ։ Ժնեւում, սակայն դա կազմել է 407 եվրո, Ցյուրիխում՝ 400 եվրո։ Օսլոյում եւ Կոպենհագենում՝ 323 եվրո։ Ստամբուլում դա կազմել է 168 եվրո, Հռոմում՝ 195 եվրո։ Հասանելի քաղաքներից են նաեւ Բարսելոնան, Պրահան եւ Մադրիդը։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Եթե Ցյուրիխում աշխատանքի վարձատրության չափը հաշվի առնելով, ռոմանտիկ հանդիպման ծախսը կազմում է աշխատավարձի 5,6 տոկոսը, ապա Աթենքում այն հասնում է 19,6 տոկոսի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոյեմբերի 2-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Նոյեմբերի 2-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը Mon, 02 Nov 2026 10:45:34 +0400 ԽՈՅԵՐ Այսօր Խոյերի համար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով