Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Տորք Անգեղն էլ է «զինվել» ԱԺ-ի կարմիր աթոռով

Տորք Անգեղն էլ է «զինվել» ԱԺ-ի կարմիր աթոռով

Fri, 30 Oct 2026 15:02:34 +0400


Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը շարունակում է քննարկումների առիթ դառնալ։ Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած բախումներից հետո միջադեպը տեղափոխվել է նաև համացանց, որտեղ օգտատերերը կատարվածին արձագանքում են ոչ միայն մեկնաբանություններով, այլև արհեստական բանականության միջոցով ստեղծված ուշագրավ պատկերներով։

Հիշեցնենք, որ միջադեպը սկսվել էր ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո։ Նա իր խոսքում անդրադարձել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ընտանիքի անդամներին։ Դրան հաջորդել էր Կարապետյանի արձագանքը, ապա՝ պատգամավորների միջև վիճաբանությունը, որն աստիճանաբար վերածվել էր քաշքշուկի և ծեծկռտուքի։

Բախումների ընթացքում ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Նա նիստերի դահլիճից վերցրել էր կարմիր աթոռներից մեկը և նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Դրվագը լայնորեն տարածվել էր համացանցում՝ դառնալով միջադեպի ամենաքննարկվող տեսարաններից մեկը։

Սակայն օգտատերերը որոշել են կանգ չառնել միայն տեսանյութերի և մեկնաբանությունների վրա։ Արհեստական բանականության օգնությամբ ստեղծված պատկերներից մեկում Նոր Նորքի Տորք Անգեղի արձանը բոլորովին նոր տեսք է ստացել։ Հայոց դյուցազունը, որի ձեռքին բնօրինակում հսկայական քար է, այս անգամ գլխավերևում բարձրացրել է Ազգային ժողովի նիստերի դահլիճի կարմիր աթոռը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ն փոխե՞լ է մարտավարությունը․ բոյկոտի փոխարեն թեժ բանավեճ` Գյումրու ավագանիում

ՔՊ-ն փոխե՞լ է մարտավարությունը․ բոյկոտի փոխարեն թեժ բանավեճ` Գյումրու ավագանիում Tue, 15 Sep 2026 14:05:01 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով