Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Fri, 30 Oct 2026 23:23:10 +0400


77-ամյա Բեռնար Առնոն՝ Նատալյա Վոդյանովայի սկեսրայրը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և LVMH կոնգլոմերատի (որի մեջ մտնում են Louis Vuitton, Christian Dior, Celine, Givenchy, Loro Piana և այլ ապրանքանիշեր) ղեկավարը, ծավալուն հարցազրույց է տվել WWD-ին, որում պատմել է իր կարիերայի, ձեռքբերումների և միջազգային ընկերության կառավարման սկզբունքների մասին։

Այսպես, գործարարը խոստովանել է, որ չի սիրում «լյուքս»-ը՝ դրա հետ կապված ասոցիացիաների պատճառով․

«Ինձ առանձնապես դուր չի գալիս այդ բառը։ Այն չափազանց հաճախ են ասոցացնում թեթևամտության, մակերեսայնության և ապարդյունության հետ։ Դա այն չէ, ինչ մենք անում ենք։ Մենք արհեստագործական և կրեատիվ տներ ենք, որոնք արտադրում են շատ որակյալ ապրանքներ՝ սահմանափակ քանակությամբ։ Դա դասական իմաստով ինդուստրիա չէ»։

Բեռնար Առնոն նաև նշել է իր անձնական ներդրումային «սխալը»։ Պարզվել է, որ միլիարդատերը ցավում է Netflix-ում իր մասնաբաժինը չափազանց վաղ վաճառելու համար․

«Այդ ժամանակվանից ի վեր այն աճել է տասն անգամ։ Դա հիանալի ընկերություն է»։

Նշենք, որ այսօր LVMH ընկերությունը գնահատվում է 214 միլիարդ դոլար։

Պատմելով կառավարման իր սկզբունքների մասին՝ Բեռնար Առնոն ընդգծել է, որ ձգտում է մեծ խումբը ղեկավարել որպես «ստարտափ» և խուսափել ավելորդ բարդություններից, բյուրոկրատիայից ու հաշվետվողականությունից․

«Գաղափարը կարևոր է, բայց այն կարող է մտածել յուրաքանչյուրը։ Կարևորը իրագործումն է»,- նշում է գործարարը։

Նրա խոսքով՝ հենց իր հորից ու պապից է նա սովորել համբերություն, աշխատասիրություն և ձգտում՝ ստեղծելու այն, ինչը կարող է ծառայել երկար տարիներ։

«Ստեղծագործելու իմ կրքոտ ձգտումը ծնվել է շատ վաղ հասակում, երբ ծնողներս, տատիկս ու պապիկս ինձ տանում էին թանգարաններ, պատկերասրահներ և այն բոլոր վայրերը, որտեղ արվեստը գրվում է մեծատառով։ Այնտեղ ես հասկացա, որ կրեատիվությունն ու ստեղծարարությունը պարզապես բնավորության գիծ չեն, այլ իսկական տաղանդ, և այսօր դա LVMH-ի հիմնական արժեքներից մեկն է»,- հավելել է Բեռնար Առնոն։

Անցյալ ամիս ֆրանսիացի միլիարդատերը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակից․ տարվա սկզբից նրա կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով՝ հասնելով 143 միլիարդ դոլարի։ Ավելի վաղ հետաքննություն էր հրապարակվել այն մասին, թե ինչպես են Բեռնար Առնոյի ժառանգորդները պայքարում իշխանության համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չախոյանին «չախեցին»՝ ինչպես պետք էր, Ռուբինյանին «քուանշ» տվեցին

Չախոյանին «չախեցին»՝ ինչպես պետք էր, Ռուբինյանին «քուանշ» տվեցին Fri, 30 Oct 2026 18:15:30 +0400 ԱԺ-կառավարություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով