Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Իրավիճակը լուրջ է․ դեսպան Կոպիրկինը կանչվել է ՌԴ՝ խորհրդակցությունների

Իրավիճակը լուրջ է․ դեսպան Կոպիրկինը կանչվել է ՌԴ՝ խորհրդակցությունների

Sat, 30 May 2026 11:00:23 +0400


Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվա է կանչվել՝ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ–ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է Մոսկվա է կանչվել` կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, նախօրեին Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմով, որին ՀՀ-ն ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները գործնական քննարկում են ունեցել Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերի վերաբերյալ, ապա հատուկ այդ համատեքստում հայտարարություն է ընդունվել, որում հորդորել են հայկական կողմին հանրաքվեի միջոցով վճռել ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ-ին միանալու հարցը։

Ավելի ուշ մամուլի ասուլիսում Պուտինը բավականին հանգամանալից ներկայացրել է այն հետևանքները, որոնք Հայաստանն ու ՌԴ-ում ապրող հայերը կարող են ունենալ Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։

Խոսքը վերաբերում է էներգակիրների սակագներից բարձրացումից մինչև ՌԴ-ում աշխատանքի մեկնած հայ քաղաքացիների պայմանների խստացում, Հայաստանի հետ ՌԴ ինտեգրացիոն գործընթացներով պայմանավորված տնտեսական աշխատանքների դադարեցում և այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու

Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու Sun, 30 Aug 2026 22:45:17 +0400 Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին …